Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը պնդում է, որ ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից փոխառություն չի վերցրել:
Քաղաքապետը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի շրջանակում դատախազի ներկայացրած տվյալներին, թե Առուշ Առուշանյանը ավելի քան 3 միլիոն դրամի չափով փոխառություն է վերցրել նախկին մարզպետից՝ հերքեց այդ պնդումը: Նա ասաց, որ ինքն արդեն պարզաբանել է, հայտնել, որ ինքը չէր կարող նշված անձից փոխառություն ստանալ, քանի որ չի ճանաչում Սուրիկ Խաչատրյանին:
«Ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում եզրափակեց քաղաքապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից