Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

Հունվար 31,2023 16:59

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

Նա իր ողջ ելույթը կառուցեց այն հավաստիացման վրա, թե իբր Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել իրենց բնակավայրերում՝ անգամ 2020-ի նոյեմբերից հետո։ Ներկայացրեց նաև վիճակագրություն, որ իրենք Հաագայի դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո հայտնաբերել են ՀՀ-ի կողմից տեղադրված 2700 նոր ականներ։ Այդ պատճառով 282 ադրբեջանցիներ կամ զոհվել են կամ վիրավորվել, զոհվել են 33 քաղաքացիական անձինք։

Էլնուր Մամեդովը փորձեց դատարանին հավաստիացնել, թե ադրբեջանցիները շարունակում են տուժել, զոհվել, քանի որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Նա նշեց, որ դատարանից խնդրում են հրատապ միջոցի կիրառում, որպեսզի խուսափեն ադրբեջանցիների հետագա մահերից։ Էլնուր Մամեդովը դժգոհեց, թե Հայաստանն այս ամենն անում է իրենց ահաբեկելու համար, իբր իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, որ ստեղծի միաէթնիկ հայկական պետություն։ Նա ասաց, թե իբր հայերը վերացնում են ադրբեջանական հետքը այն տարածքներից, որոնք ադրբեջանական են, ոչ թե հայկական։

ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը կամ հղում էր կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությանը կամ նշում, թե Հայաստանը իրենց չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզները կամ փորձում հավաստիացնել, թե Հայաստանը նոր ականներ է տեղադրել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում և փորձում դատարանին համոզել, որ դա արել է Լաչինի միջանցքով։ Նա նշեց․ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զաբուխ և Սուս գյուղերում հայտնաբերվել են նոր կառուցված պայթուցիկ թակարդներ (booby traps), հայկական ծագմամբ ականներ, որոնք տեղադրված են այդ ադրբեջանական գյուղերում և դրանց մոտակայքում։ Դրանք թաքցված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներում։ Դրանք Լաչինի միջանցքով են տեղափոխվել, քանի որ այս տարածքներ ՀՀ-ն կարող է հասնել միայն այդ ճանապարհով»։

Պատասխանելով այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հարձակում է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, Ադրբեջանի ներկայացուցիչը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Ադրբեջանը չի օկուպացրել հայկական տարածքները, բախումները տեղի են ունենում ոչ սահմանազատված հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում, ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031