Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հարցման արդյունքներ․ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունն ավելի բարձր է գնահատվում, քան նախագահ Արայիկ Հարությունյանինը

Հունվար 31,2023 15:54

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ «Բյուրեղացում» խորագրով հետազոտության արդյունքը: Հեռախոսային հարցումն անցկացվել է ՀՀ բոլոր վարչական տարածքների պատահական ընտրությամբ 1100 բնակիչների շրջանում:

Հարցվածների 42.5 %-ը Լաչինի միջանցքի փակման ամենաշատ մեղավոր համարում է Ադրբեջանի իշխանություններին, 30,2 %-ը՝ Ռուսաստանի, 29,0 %-ը՝ Հայաստանի եւ 8,3 %-ը՝ Արցախի իշխանություններին:

Հայաստանում բնակչությունը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունը 1-ից 5 սանդղակով գնահատել է 3,7 բալ, չնայած նա վերջերս է ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանինը՝ 2,2 բալ:

Նույն սանդղակով Հայաստանի իշխանությունների գնահատականը տրվել է հետեւյալ համամասնությամբ. Նիկոլ Փաշինյան՝ 2,7 բալ, Արարատ Միրզոյան՝ 2,8, Ալեն Սիմոնյան՝ 2,5, Վահագն Խաչատուրյան՝ 2,3 բալ:

Հարցվածները երկրների ինստիտուտների արձագանքը շրջափակման վերաբերյալ միանշանակ դրական եւ ավելի շուտ՝ դրական գնահատել են Ֆրանսիային. 41,6 %՝ միանշանակ դրական եւ 32,5 %՝ ավելի շուտ դրական: Այս ցուցանիշներով երկրորդը Իրանն է, երրորդը՝ ԱՄՆ-ը: Ռուսաստանը վեցերորդն է:

Հարցվածների 49,4 %-ը գտնում է, որ Արցախի ապաշրջափակման համար ամենից շատ ջանքեր պարտավոր է գործադրել Ռուսաստանը: Այնուհետեւ գալիս են Հայաստանը՝ 35,6 % եւ ԱՄՆ-ը՝ 23,0 %:

Արցախի ապաշրջափակման հարցում հանրությունը մի փոքր ավելի դժգոհ է ընդդիմության գործողություններից, քան իշխանության:

Իսկ թե դեպի որ երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը, 27,6 %-ը նշել է, որ պետք է հավասար հարաբերություններ ունենալ ազդեցության տարբեր կենտրոնների հետ, 25,1 %-ը նախապատվությունը տվել է Ռուսաստանին եւ միայն 9,2 %-ն է գտնում, որ պետք է շրջվել դեպի ԱՄՆ:

Հայաստանի բնակչության գրեթե հարյուր տոկոսը համաձայն չէ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրմանը:

Ամենից շատ ռազմաքաղաքական օգնություն հանրությունը սպասում է Իրանից՝ 40,1 %, Ֆրանսիայից՝ 34,2 % եւ Ռուսաստանից՝ 30,0 %:

Արցախում Ռուս խաղաղապահների տեղակայմանը լիովին դրական վերաբերվում է 18,3 %-ը, ավելի շուտ դրական՝ 32,1 %-ը: Այս ցուցանիշները 2020 թվականի նոյեմբերի հետ համեմատած, նկատելիորեն նվազել են:

ՀՀ ում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության հարցին լիովին դրական պատասխան տվել է հարցվածների 24,3 %-ը, ընդհանրապես բացասական՝ 22,6 %-ը:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 2023 թվականին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժություններ չեն անցկացվի, քանի որ նպատակահարմար չէ, ընդհանրապես դեմ է արտահայտվել 26,0 %-ը, լիովին դրական համարել է 34,2 %-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031