Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի` Ուլնեցի, Տերյան, Այասի եւ այլ հասցեներում գտնվող գույքը դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ Հայաստանի

Հունվար 31,2023 15:20

Դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագման միլիարդների հասնող գույք ու ակտիվներ: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատախազության հայցի քննությունն էր, մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումի լրացված տարբերակը:

Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից եւ նրա կնոջից՝ Լորետա Բարսեղյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Երեւան քաղաքի Այասի հասցեում գտնվող գույքը (Կենտրոն վարչական շրջան), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է մեկ միլիարդ 176 միլիոն 167. 500 ՀՀ դրամ, նույն անձանցից բռնագանձել Երեւանի Ուլնեցի հասցեում գտնվող (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 946 միլիոն 320.000 դրամ:

Նույն անձանցից բռնագանձել նաեւ Գեղի գոլդ ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը: Նույն անձանցից բռնագանձել Երեւանի Տերյան հասցեում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական միջին արժեքը, որը կազմում է 165 միլիոն 422.500 դրամ:

Դատախազությունը նաեւ պահանջում է Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 77 միլիոն 367.500 դրամ:

Դատախազության մեկ այլ պահանջով՝ Սուրիկ Խաչատրյանի մյուս որդուց՝ Տրդատ Խաչատրյանից առաջարկվում է բռնագանձել, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, Երեւանի Ուլնեցի հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 130 միլիոն 910.000 դրամ:

Դատախազությունը պահանջում է նաեւ Տրդատ Խաչատրյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել Լեռ –էքս ընկերության 100 տոկոս բաժնեմասը:

Մեկ այլ պահանջով՝ Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբոր՝ Վարդան Բարսեղյանից, բայց կրկին օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Lexus մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 24 միլիոն 750.000 դրամ:

Վարդան Բարսեղյանից բռնագանձել Toyota Camry մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենա, ինչպես նաեւ բռնագանձել մեկ ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը:

Սուրիկ Խաչատրյանին փոխկապակցված մեկ այլ անձից՝ Մանվել Մալինցյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել Porshe մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 15 միլիոն 180.000. դրամ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031