Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում բարձրացնում է ՀՀ-ի կողմից իբրև թե ականներ տեղադրելու հարցը

Հունվար 31,2023 14:47

Այս պահին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) բանավոր լսումներ է անցկացնում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հաագայի դատարանում բանավոր լսումներ էին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ Մինչև ժամը 15:00-ն Ադրբեջանի տեսակետն ու պահանջները կներկայացնեն Ադրբեջանի ներկայացուցիչները։ Երեկոյան՝ ժամը 19․00-ից սկսած դատարանը կլսի ՀՀ-ի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը ևս դիմել է Հաագայի դատարանին հրատապ միջոցների կիրառման պահանջով։

Մասնավորապես Ադրբեջանը պահանջում է, որ «ՀՀ-ն խուսափի ռասսայական ատելության հռետորաբանությունից, ներառյալ կազմակերպությունների և անհատների նկատմամբ, խուսափի թիրախավորելուց անձանց իրենց ադրբեջանական ծագման համար»։

Ադրբեջանը դատարանին է ներկայացրել իբրև թե նոր վկայություններ այն մասին, որ ՀՀ-ն շարունակում է ականապատել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները։ Մասնավորապես ՄԱԿ-ի դատարանին Ադրբեջանի կողմից դիմումում նշված է․«Նոր վկայություններ են ի հայտ եկել, որ Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել 2021-ին և դրանից հետո»։

Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանն իբրև թե խուսափում է տրամադրել տեղեկություններ ականների տեղակայման մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Մասնավորապես նա պահանջում է․ «Հայաստանը հրատապ պետք է բոլոր քայլերը ձեռնարկի, որպեսզի տա հնարավորություն Ադրբեջանին իրականացնել անվտանգ ականազերծում այն բնակավայրերում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, որպեսզի ադրբեջանցի բնակչությունը հնարավորություն ունենան վերադառնալ այդ բնակավայրերը՝ մասնավորապես Լաչինի, Քելբաջարի շրջաններ։ Հայաստանը պետք է տրամադրի տեղեկություն՝ ներառյալ ականների տեղադրման, թվի, տեսակի մասին։ Հայաստանը պետք է զերծ մնա ականներ տեղադրելու ցանկացած փորձից կամ դրանք տեղադրելուն աջակցելուց Ադրբեջանի վերահսկողության տարածքներում, այդ թվում Լաչինի միջանցքը խուսափի օգտագործել այս հարցի համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031