Ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«50 օր է, ինչ շարունակվում է ադրբեջանցի «ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ կարող են անցնել միայն Ռուս խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ավտոմեքենաները:
Ստեղծված պայմաններում Ռուս խաղաղապահ զորակազմը ջանքերը կենտրոնացրել է շրջանի բնակիչներին սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով ապահովելու վրա: Դրանց շարքին են դասվում արդյունաբերական դիզել-գեներատորները, որոնք թույլ կտան բնակիչներին ապահովել տաքություն: Դա առավել ևս արդիական է էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների ֆոնին, որն իրականացնում է ադրբեջանական կողմը՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ էներգիա մատակարարող միակ էլեկտրահաղորդակցման գծի տեխնիկական խափանումների քողի տակ:
Երեկ ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել հայ ակտիվիստ Միկա Բադալյանին՝ էլեկտրագեներատորների հերթական խմբաքանակի մատակարարման գործում: Նշված ագրեգատորները ձեռք են բերվել Ռուսաստանում և Հայաստանում սրտացավ մարդկանց հանգանակություններով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ