Կայացել է առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունը: Այն իրականացվել է հատուկ համակարգչային ծրագրով, որը մշակել են Վարդենիսի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» արդեն սկսել է կապ հաստատել ընտրված հայրենակիցների հետ՝ մասնակցության հաստատումը ստանալու համար: Հնարավոր հրաժարումներից հետո տեղի են ունենալու վիճակահանության հաջորդ փուլերը:
Հիշեցնենք՝ 100 մասնակից Հայաստանից և Արցախից, ևս 100-ը՝ Սփյուռքից մարտի 10-12-ը Երևանում կայանալիք Համաժողովին քննարկելու են «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ» նպատակների իրագործմանն ուղղված ծրագրերն ու սցենարները: Համաժողովը կազմակերպվում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից, որին արդեն միացել են ավելի քան 110,000 հայեր ու Հայաստանի բարեկամներ՝ աշխարհի 108 երկրներից:
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամ