Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրան, եթե չկա խիստ անհրաժեշտություն

Հունվար 31,2023 12:28

Ադրբեջանագետ, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, եթե չկա խիստ անհրաժեշտություն, իսկ այցելուներին էլ խորհուրդ են տվել խիստ զգուշավոր լինել:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան տարհանման պատճառներից մեկն այն է, որ «դեսպանատան վրա հարձակման հաջորդ օրը ԻԻՀ տարածքում գործնականում ռազմական գործողություններ են ծավալվում։ Այնպես որ, ադրբեջանական դեսպանատան հետ միաժամանակ տարհանվել են ևս մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ։ Եվ այս գործընթացը, ըստ ամենայնի, շարունակվելու է։ Շատ դեսպանատներ առայժմ մասնակիորեն Իրանից դուրս են բերում իրենց աշխատակիցներին, նրանց ընտանիքների անդամներին, կրճատում հաստիքները։ Այլ կերպ ասած, հիմա Իրանում տեղի է ունենում այն, ինչ մենք տեսանք Ուկրաինայում պատերազմի սկզբում։ Դա սովորական պրակտիկա է»:

Հետաքրքիր է, որ պաշտոնական մակարդակով սա չի ասվում, բայց ոչ պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանի արձագանքը և Թեհրանում դիվանագիտական գործունեության դադարեցումը իրականում ոչ այնքան առնչվում է դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի, որքան Իրանի դեմ ուղղված քայլերի հետ: Թեև պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի որակել Սպահանում տեղի ունեցածը «հարձակում» և ավելի չեզոք ձևակերպումներով է առաջնորդվում, բայց ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի»:

Նույն Ուլունքակարով նշել էր. «Ադրբեջանը Թուրքիայի ռազմական դաշնակիցն է, ուստի ադրբեջանա-թուրքական տանդեմի հնարավոր հակաիրանական գործողությունները ուղղակիորեն կախված են նրանից, թե Իրանի ներկայիս ղեկավարությունը ինչ ճանապարհ կընտրի մեր երկրի նկատմամբ…»: Կարող են ենթադրել, որ շանտաժի ոճով որոշակի քննարկումներ են ընթանում կուլիսների հետևում Իրանի հետ կապված զարգացումների համատեքստում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031