«Ապրելու երկիր» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն պատրաստվում են դրան, բայց այս պահին դեռ վերջնական թեկնածու չունեն՝ մեզ հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
– Այս պահին ինձ հայտնի հավանական թեկնածուներից մեկը Մանե Թանդիլյանն է, մյուսը՝ Վիկտոր Մնացականյանը։ Նրանք հավանական թեկնածունե՞ր են Ձեզ համար, թե՞ հնարավոր է առաջիկայում այլ անուններ էլ ի հայտ գան։
– Հնարավոր է այլ անուններ էլ լինեն։ Նշված անձանցից Մանե Թանդիլյանը կուսակցության նախագահն է, իսկ Վիկտոր Մնացականյանը մեր համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է, հետեւաբար, թիմում քննարկումները շարունակվում են, եւ մենք նաեւ ՏԻՄ-երում բավականին մեծ աշխատանքներից հետո Երեւանում հաջողության հասնելը ե՛ւ օրինաչափ ենք համարում, ե՛ւ շատ կարեւոր։
– Կարծում եք՝ իշխանության ու անձամբ Ավինյանի վարկանիշը գնալով ընկնո՞ւմ են։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ դա ակնհայտ է։ Ես չէ, որ պետք է ասեմ, հասարակությունն իր վերաբերմունքով եւ գործող քաղաքային իշխանությանն ու ընդհանուր իշխանությանը գնահատական տալիս է, ու նաեւ վերջին երկու տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ գործող քաղաքական ուժը չունի այնպիսի վստահություն, որը հնարավորություն տա իրեն՝ իշխանություն ձեւավորել։
– Այդ թվում՝ անձամբ Ավինյանը, կարծում եք, վստահություն ու բարձր վարկանիշ չունի՞։
– Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: