Հունվարի 30-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին (լուսանկարում)՝ նրա հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները:
Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության վիճակը և հեռանկարները երկու երկրների միջև 2022թ. փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների իրականացման համատեքստում: Քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված երեք երկրների առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ