Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է:
– Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:
– Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել եմ Ասկերանում, Մարտունիում, Անդրանիկ Չաուշյանի օջախում՝ Աղավնոյում, որն արդեն էլ չունենք: Հետո եղել եմ մարտին, ապրիլին, երբ փակվել էր Արցախի գազամատակարարումը: Ես այստեղից գումար հավաքեցի եւ 650 գազի բալոններ բաժանեցի Արցախի գյուղերի անապահով բնակիչներին: Չորրորդ անգամ եղել եմ եւ մասնակցել եմ դիմադրության շարժմանը:
– Գուցե դրա համար էլ դարձել եք անցանկալի ա՞նձ:
Կարդացեք նաև
– 2021-ին, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը, մեր վերաբերմունքը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում: Բայց դրանից հետո չորս անգամ եղել եմ Հայաստանում եւ դուրս եմ եկել: Կարծում եմ, արգելքի պատճառն ավելի շատ այլ է…
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: