1992 թվականի օգոստոսին, երբ Արծվաշենն անցավ թշնամու ձեռքը, իսկ Արցախյան ռազմաճակատում իրավիճակը կրիտիկական էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ մահապարտների զորագունդ ստեղծելու նախաձեռնությամբ: Հիմա եկեք, բոլոր պատմական զուգահեռները մի կողմ թողնելով (որովհետեւ իրավիճակները համեմատելի չեն), զուտ մտափորձի համար ենթադրենք, որ որեւէ մեկն այսօր հանդես է գալիս նման մարտակոչով: Նույն վայրկյանին ֆեյսբուքում կառաջանան «հեյթերների» մի քանի «բրիգադներ», որոնք «կբացատրեն», որ տվյալ մարդը դա անում է փողի, պաշտոնի, ռուսների կամ ամերիկացիների համար:
Մենք որեւէ մեկի անկեղծությանը չենք հավատում, որեւէ մեկին չենք վստահում՝ լինի դա պետական, քաղաքական գործիչ, հոգեւորական, թե մտավորական: Այդ առումով առավելություն չունի նաեւ գործող վարչապետը, որը, ժողովրդական ընկալմամբ, պարզապես ժառանգել է «նախկինների» կողմից թալանած պետությունը: Նման ընկալում ունեցող անձնավորությունը թեեւ արժանանում է «ժողովրդական զանգվածների» կարեկցանքին եւ որոշ աջակցությանը («նախկինների» դեմ), բայց որեւէ ձեւով չի կարող համախմբել հասարակությանը եւ կազմակերպել դիմադրություն:
Այդ իրավիճակն, իմ կարծիքով, բացատրվում է մեր հասարակության բազմաթիվ «ցավերով» (կարծրատիպերով, նախապաշարումներով), որոնցից ամենաէականն են երկուսը.
1/ մեր մեջ անպայման պետք է լինեն դավաճաններ, օտար գործակալներ, «հինգերորդ շարասյուններ»,
Կարդացեք նաև
2/ մեր պետությունն, ըստ էության, ղեկավարվում է դրսից, պարզապես պետք է ընտրել «դրսի» ճիշտ կառավարիչներ, որոնք կապահովեն մեր բարեկեցիկ եւ անհոգ կյանքը:
Դրան ավելանում է մեր ազգային առանձնահատկություններից մեկը: Երբ որեւէ մեկը ինչ-որ բան է ասում, մեր անմիջական արձագանքը հետեւյալն է լինում. «Ի՞նչ ես քեզ գիտունիկի տեղ դրել, կարո՞ղ է՝ դու մեր մեջ ամենախելացին ես»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչպիսին էր իրականությունը: 1990 թվականն էր։ Խորհրդային Հայաստանը և բոլոր խորհրդային հանրապետությունները, իրավունք չունեին ունենալ իրենց զինված ուժերը (բանակ): Այդ պահին ձևավորվել էին ԱԻՄ-ի բանակը (Աշոտ Նավասարդյան), Հայոց ազգային բանակը (Ռազմիկ Վասիլյան) և այլ զինված խմբավորումներ: Հայերին ազգային օրինական բանակ էր պետք: Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարարն էր պրոֆեսիոնալ չեկիստ Հուսիկ Հարությունյանը (1988 թ.հունիս-1990 թ.մայիս): Ներքին գործերի քաղաքային վարչության կազմում ստեղծեց ՄՀՕՋ-ը (հետո՝ ՄՀՆՋ), որը դարձավ Հայաստանի զինված ուժերի (բանակի) հիմքը։ Հետո նախարար նշանակվեց գեներալ մայոր Կառլոս Ղազարյանը (1990 թ.օգոստոս-1991 թ.մարտ), ով հիմնեց ՆԳՆ-ին կից Հատուկ գունդը։
Գալով իշխանության՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ազատվեց պրոֆեսիոնալներից և սկսվեց դիլետանտների դարաշրջանը: Աշոտ Մանուչարյանն ու Անդրանիկ Քոչարյանը «օկուպացրեցին» հանրապետության ՆԳՆ-ն:
1992-ին Վազգեն Սարգսյանը երդվեց, որ Արծվաշենը չի հանձնի, բայց միևնույն ժամանակ իր օգնական Խաչատուրովի հետ շտապեց դատարկել գյուղը։ 1992 թվականին Վազգեն Սարգսյանը, որպես «գլխավոր ռազմական ստրատեգ», օգնություն չուղարկեց Շահեն Մեղրյանին Մարդակերտի շրջան։ Որոշումները կայացնում էր Լևոն Տեր Պետրոսյանը, իսկ Վազգեն Սարգսյանը միայն շեֆի կամքը կատարող էր։
Վազգեն Սարգսյանը փորձում էր հավաքել մահապարտների զորագունդ: Բայց արդեն այն ժամանակ ոչ ոք չէր ուզում իր կյանքը վտանգել ԼՏՊ-ի իշխանության համար: Նա չհավաքեց (թեկուզ բռնի ուժով) 1000 կամավորների ամբողջ հանրապետությունից։
Պատմությունը կրկնվում է: Քանի դեռ կա Լյովիկ, Ռոբիկ, Սերժիկ, Ուլիկ՝ չեք տեսնի լույսը թունելի վերջում:
Մեզ մահապարտներ պետք չեն,մեզ պրոֆեսիոնալ զինվորներ են պետք: Զինվոր լինելը դա մասնագիտություն է, չի կարելի քանակով որակը լրացնել: Զինվորը չպիտի լինի ոչ քաջ,ոչ վախկոտ, ոչ դավավաճան, ոչ ուռա հայրենասեր,զինվորը պատք է լինի ծայրաստիճան պրոֆեսիոնլ,որը գիտի հակառակորդ ոչնչացնել ե մնալ անվնաս: