«Իրականությունն այն է, որ մեծ մեղք գործած մարդը պատասխանատվության չի ենթարկվում։ Վարչապետի մասին է խոսքը։ Ասաց՝ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի․․․մի՞թե դա մեծ մեղք չի։ Այդքան զոհվածի թիվը մեծ մեղք չի՞»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց
2020թ․-ի պատերազմում նոյեմբերի 7-ին Շուշիում անմահացած Գեւորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը։
«Մեզ մեկ-մեկ կողքից ասում են՝ չեք հոգնե՞լ։ Ինչի՞ց հոգնենք։ Չէ՞ որ այդ մարդն ասել է մեղքի իր բաժնի մասին։ Նա հարցաքննվել է։ Թեկուզ հարյուր անգամ։ Արդյունք կա՞։ Ի՞նչ են ճշտել, ի՞նչ չեն ճշտել։ Իր հարցաքննությունից ոչ մի բան չփոխվեց, դրա համար մեր զինվորների վիճակը նույնն է։ Այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մեջ ենք, ու ժողովրդի հեչ պետքը չի»,-հավելեց ծնողը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է․ վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է Փաշինյանը՝ որպես վկա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ