«Ամերիկայի ձայն». Մի խումբ կրեմլամետ ցուցարարներ հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել դեսպան Թրեյսի հասցեին: Ամբոխը բղավել է հակաամերիկյան կարգախոսներ ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ:
Երկուշաբթի օրը Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հասցեին ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, ուր դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Նրանք ունեցել են նաև հակաամերիկյան կոչեր պարունակող պաստառներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
Չնայած որոշ դիվանագիտական համաձայնությունների, օրինակ կալանավորների փոխանակման հարցում, բարձր մակարդակի շփումները երկու կողմերի միջև սահմանափակված են:
Կարդացեք նաև
«Դեսպան Թրեյսին կենտրոնացած է աննախադեպ լարվածության պահին մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա», հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը: