ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել այն փաստը, որ չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակում է համագործակցել ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ամերիկյան պատժամիջոցների տակ են:
Առաջիկայում սպասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Նելսոնի այցը Թուրքիա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամերիկացի պաշտոնյան լուրջ նախազգուշացում է անելու Թուրքիայում ռուսների հետ վերոհիշյալ համագործակցության վերաբերյալ: Կոչ է անելու խուսափել Ռուսաստանին առնչվող ցանկացած բանկայից գործարքներից ու տրանսֆերներից։
Նելսոնը ծրագրում է թուրք գործընկերներին զգուշացնել, որ նրանք կարող են կորցնել մուտքը դեպի ԱՄՆ շուկա, եթե համագործակցեն ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/Diken.com.tr