2020թ․-ի պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ահազանգում է, որ ինչ-որ մարդիկ սոցցանցերում հերթական արշավն են սկսել հերոսների ծնողների դեմ․ մայրերի նկարներով ինչ-որ սադրիչ, զրպարտող հայտարարություններ են սարքում ու տարածում որտեղ հնարավոր է։
Լրագրողների հետ զրույցում այսօր Գայանե Հակոբյանն ասաց․ «Դրանով զբաղվածներին տեղեկացնում եմ․ ինչ-որ մենք անում ենք, ազնիվ ենք անում՝ ի տարբերություն շատերի։ Ոչ աթոռի կռիվ ենք տալիս, ոչ էլ ուրիշ բան։ Մեր կյանքի նպատակը դարձել է մեր տղաներին սպանողից պատասխան ստանալը։ Ինչ-որ գրում եք, կապիկություններ անում, իմացեք, որ հատ-հատ հավաքագրվում եք։ Եւ մի անակնկալ օր պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարզել ենք ովքեր են՝ Նիկոլի թաշկինակներից։ Նորմալ մարդը չէր կարող նման բաներով զբաղվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ