Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կրկնեց կեղծ պնդումը, թե ցույցը «բնապահպանական» է եւ չի կարող համարվել ռասայական խտրականություն

Հունվար 30,2023 22:00

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են  Ադրբեջանի դեմ ՀՀ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ լսումները։ ՄԱԿ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող պրոֆեսորը (լուսանկարում) պնդեց, թե ՀՀ-ի պահանջի հիմքում իրականում հրատապությունը չէ, եւ չկան ծանր հետեւանքների հիմքեր։ Ադրբեջանը հերթական կեղծ թեզերը կրկնեց՝  ՀՀ-ին մեղադրելով միջազգային դատարանին անհիմն տեղեկություններ ներկայացնելու մեջ։ Պրոֆեսորը մասնավորապես ասաց․ «ՀՀ-ն օգտագործում է ձեւակերպումներ, որոնք միտում ունեն սենսացիա առաջացնելու։ Խոսքն էթնիկ զտումների մասին է։ Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ի քաղաքական օրակարգի շահերը սպասարկելն է այս գանգատի նպատակը»։

Ըստ Ադրբեջանի շահերը ներկայացնող պրոֆեսորի՝ եթե ռասայական խտրականության դեպք չկա, դատարանը չի կարող միջանկյալ միջոց կիրառել․ «Խաղաղ բնապահպանական ցույցը չի կարող համարվել ռասայական խտրականություն, որովհետեւ չկան սահմանափակումների եւ ճանապարհի արգելափակման ապացույցներ, որոնք կարելի է վերագրել Ադրբեջանին։ Ճանապարհի եզրին խաղաղ ցույց է, որը դատապարտում է ՀՀ-ի կողմից հանքերի ապօրինի շահագործումը։ Այն  չի արգելափակում Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը եւ ցուցարարները երթեւեկության շարժը չեն արգելափակում»։

Ըստ զեկուցողի՝ ՀՀ-ն իբրեւ թե չունի փաստեր, որ «բնապահպանների» ցույցն արգելափակում է ճանապարհը․ «Չկան նաեւ փաստեր, որ եթե երթեւեկությունն արգելափակված է, ապա դրա նպատակը ռասսայական խտրականությունն է»։

Հիշեցնենք, որ այս ելույթից առաջ ՀՀ-ի շահերը ներկայացնող պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը հիմնավորեց, որ ԼՂ-ի շրջափակումը համապատասխանում է էթնիկ զտումների երկարատեւ քաղաքականությանը։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ն պահանջում է, որ Ադրբեջանը պետք է դադարի իր օժանդակությունը և կազմակերպումն այսպես կոչված բողոքի ցույցերի, որոնք խոչընդոտում են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքին․ Ադրբեջանը պետք է երաշխավորի անձանց, բեռների, մեքենաների անխաթար շարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով, երկու կողմով, անմիջապես պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատուցումը ԼՂ-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031