Ս․թ․ հունվարի 30-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն
Կարդացեք նաև