Այսօր «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց բանակի 31-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի երգի, հայկական և ժամանակակից պարի, թատերական և դհոլի խմբակի սաները։
Մասնակիցները ոչ միայն ներկայացրեցին հայկական երգն ու պարը, այլև թատերական ներկայացմամբ պատմեցին հայոց բանակի ստեղծման պատմությունը, իսկ նկարչության խմբակի սաների առանձին նկարներից ստացված մեկ ամբողջական նկարով հայկական բանակին վերաբերող յուրօրինակ ու հետաքրքիր ցուցահանդես կայացավ։
Միջոցառմանը ներկա էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սամվել Ադամյանը, որը ներկայացրեց նաև Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի շնորհավորական խոսքը. «Այսօր ամբողջ աշխարհին մեր մշակույթով մենք հպարտությամբ կարողանում ենք ապացուցել, որ հայը կա՛, եղել է և պիտի լինի»։
Իսկ «Զեյթուն» մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանն էլ ընդգծեց, որ «Հայոց բանակը ավելի է հզորանում այն ժամանակ, երբ սկսում ես նրա մասին մշակույթի լեզվով խոսել»։