Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով

Հունվար 30,2023 17:55

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։

Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների (ESG) դերը երկրի զարգացման գործում։

Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար, պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու Ֆրեդերիկ Պասկալը, Ամունդի ինստիտուտի ներկայացուցիչ, ստրատեգ Տրիստան Պերիեն, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ոլորտային այլ փորձագետներ։

Ավելին կարող եք իմանալ այս հղմամբ՝ https://forum.amundi-acba.am/hy

Տնտեսական համաժողովին հնարավոր կլինի հետևել առցանց՝ հետևյալ հղմամբ՝

https://us06web.zoom.us/…/reg…/WN_03mrfblMQLa3dPesQ16I6A

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031