Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան․ «Հունվարի 28-ից հետո ես խելքի չեմ գալիս»

Հունվար 30,2023 17:46

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, «Հայելի» ակումբում խոսելով հունվարի 28-ին հայկական բանակի կազմավորման 31-ամյակի առիթով կազմակերպված ակցիային հանրության մասնակցության մասին՝ ասաց․ «Ես այդ օրվանից հետո խելքի չեմ գալիս, որովհետեւ դա նշանակում է․ այսքան մարդ է հարգում մեր զոհերի, այդ թվում՝ իմ երեխայի հիշատակը։ Ասեմ, իմ հարազատներից էլ որեւէ մեկն այնտեղ չկար։ Մտերմագույն մարդկանց մտքերով էլ չէր անցել անգամ ինձ զանգել ու բանակի օրվա առիթով հարգել երեխայիս հիշատակը։

․․․ Երեխայիս շիրիմին այցելել է մեր Միքայելյան Ջիվանը, որի տղան էլ է զոհվել իմ Հայկի հետ։ Հետո նրա հետ այցելել ենք իր տղային եւ այսպես խելագարված, հուսահատված ու թեւաթափված գնացել ենք տուն ու ողբացել, որ այդ օրը մեր երեխաներին արդեն հիշող էլ չկա։ Թեեւ ինչ հիշեն։ Ընդամենը մի քանի օր առաջ այրված 15 տղաներին արդեն չեն հիշում, որ մի հատ էլ 44-օրյայի ժամանակ զոհվածներին հիշեն։ Դրա համար ես այլեւս ակնկալիք չունեմ։

Ու ցավով ասում եմ, որ իմ ժողովուրդը հիվանդ է խորապես, իմ ժողովուրդն այսօր հասել է բարոյազրկման մի կետի, որ ամեն բան այլեւս անիմաստ է, ներառյալ՝ Հայրենիքը, իր պաշտպանվելու բնազդը։ Ամեն բան կարող ես վերացնել, բայց պաշտպանական բնազդը, որ այլեւս չկա, դա նշանակում է, որ արդեն վերջն է։ Եթե այսպես է շարունակվելու, վերջը շատ վատ է լինելու։

Հունվարի 28-ին երևաց, թե քանի հոգի է ուզում, որ մենք ուժեղ բանակ ունենանք։ Մնացածին բանակ պետք չի։ Ինչ ասեմ, շարունակեք այսպես եւ շուտով չարիքը կմտնի նաեւ ձեր տուն»,-ասաց զոհվածի մայրը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031