Հանրության շրջանում դժգոհություն էր առաջացրել այն լուրը, որ ռուսական «Բուտիրկա» խումբը պետք է համերգ ունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այն դեպքում, երբ «Բուտիրկան» քրեական ֆոլկլոր է ներկայացնում եւ շանսոն՝ համապատասխան բառապաշարով։
Aravot.am-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահից պարզաբանեցին, որ դա թյուրիմացություն է, եւ խումբն իրենց հարկի ներքո ելույթ չի ունենալու։ «Իրենք պայմանագիր չունեին, ուղղակի դիմել էին, սակայն, ինչպես արդեն նշվեց, պայմանագիր չունեին, եւ բնական է, որ չէր էլ կարող նման համերգը հաստատվել»,-փոխանցեցին համերգասրահից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ