Լրահոս
Օրվա լրահոսը

Ներնետման դեպք՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

Հունվար 30,2023 14:37

Հունվարի 29-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, պահակետում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր:

Միջադեպից անմիջապես հետո հիմնարկի ծառայողները, տեղազննություն իրականացնելով ներնետման վայրում, հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,82 գրամ քաշով բուսական զանգված, 0,09 գրամ քաշով բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031