Այս պահին Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ)
հայկական կողմը ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հայտարարեց, որ գերակայությունը տրվել է միջանկյալ միջոցների կիրառման հարցին։ Այսօր դատարանը կլսի կողմերին։ Երևանի ժամանակով 13․00-15․00 բանավոր ելույթներ կունենան հայկական կողմից, իսկ Երևանի ժամանակով 19․00-21․00-ին՝ Ադրբեջանի ներկայացուցիչները։
Դատարանի նախագահն ասաց, որ 2023-ի հունվարի 26-ի նամակով ՀՀ ներկայացուցիչը դատարանին փոխանցել է լրացուցիչ հայց միջանկյալ միջոցների վերաբերյալ, որոնք վերաբերում են բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների տրամադրմանը ԼՂ-ին։ Նա հայտնեց, որ Ադրբեջանը պնդել է, որ ՀՀ-ն բավարար հիմնավորում չուներ սպասելու մեկ աշխատանքային օր նախքան լսումները և որ Ադրբեջանը չի կարող նոր հայտին պատասխանել բանավոր լսման ընթացքում։
Դատարանի նախագահն ասաց․ «Հաշվի առնելով ՀՀ-ի՝ նոր միջանկյալ միջոց ներկայացնելու հայտի կարճ ժամկետները մինչև լսումների օրը, դատարանը որոշել է, որ Ադրբեջանը կարող է նախնական պատասխան ներկայացնել այսօր և որ իրավունք կունենա ներկայացնել իր գրավոր դիտարկումները, նոր միջանկյալ միջոցի վերաբերյալ ոչ ուշ, քան փետրվարի 1-ը՝ ժամը 15։00»։
Կարդացեք նաև
Նաև ներկայացվեցին ՀՀ-ի՝ Ադրբեջանից պահանջները։ Մասնավորապես ՀՀ-ն պահանջում է, որ Ադրբեջանը պետք է դադարի իր օժանդակությունը և կազմակերպումն այսպես կոչված բողոքի ցույցերի, որոնք խոչընդոտում են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքին, Ադրբեջանը կերաշխավորի անձանց, բեռների, մեքենաների անխաթար շարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով, երկու կողմով, Ադրբեջանն անմիջապես պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատուցումը ԼՂ-ին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ