ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Սոնա Ղազարյանը հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԼԴԵ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել ժողովրդավարության պաշտպանության հարցում համալսարանների եւ գիտական համայնքի դերի վերաբերյալ:
Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարանները, գիտնականներն ու կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն, եւ մենք պետք է համագործակցենք. միայն միասին կարող ենք հաղթահարել ծառացած խնդիրները:
Շնորհակալ եմ խմբին` ինձ վստահելու համար»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱԺ