Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում հրեա ծայրահեղականների ակտիվացման շուրջ. Արմեն Պետրոսյան

Հունվար 30,2023 12:52

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցած օրերին Իսրայելում բավականաչափ հաճախակի են դարձել հրեա ծայրահեղականնների կողմից սադրիչ հարձակումները, այդ թվում նաև իսրայելահայերի, և քրիստոնյաների դեմ։

Իսրայելում կրոնական ծայրահեղականների ակտիվացման միտումը նկատվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում՝ գնահատվելով որպես լրջագույն մարտահրավեր ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։

Իսրայելական հասարակության այս շերտի դիրքերի ամրապնդման կարևոր ցուցիչ էր 2022թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձևավորված՝ Իսրայելի պատմության ընթացքում ամենից աջակողմյան կառավարության ձևավորման հանգամանքը։ Ասել է թե, կրոնական կուսակցությունների նման հաջողությունը որոշակիորեն նպաստում է հատկապես երիտասարդ հրեա ծայրահեղականների շրջանում ամենաթողությանը։

Ուշագրավ է, որ վերոնշյալ միտումը որպես լրջագույն խնդիր է գնահատվում նաև Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ում, որտեղից տևական ժամանակ ահազանգվում է ոչ միայն պաղեստինցի արաբների, այլև Իսրայելում բնակվող այլ էթնիկ-դավանական խմբերի համար ստեղծվելիք խնդիրների հավանականության մասին՝ հաշվի առնելով հատկապես աբրահամյան կրոնների կարևորագույն սրբավայր հանդիսացող Երուսաղեմ քաղաքի գործոնը։

Նաև վերոնշյալն է պատճառը, որ հատկապես իսրայելական հասարակության վերոնշյալ խմբի ներկայացուցիչների սադրիչ գործողությունների հետևանքով վերջին ամիսներին զգալիորեն աճել են տարաբնույթ միջադեպերը միջդավանական հողի վրա, որից, ավաղ, անմասն չի մնում նաև պատմական Պաղեստինում հազարամյակների ներկայություն ունեցող հայ համայնքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031