Իրանագետ Գոհար Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է Իրանում դեսպանատան աշխատանքները, քանզի նրան հիմնավոր չեն թվում Իրանի իշխանությունների պնդումները, թե ահաբեկությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Հիշեցնեմ, որ այս առիթով Իրանի ԱԳՆ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, ԻԻՀ նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, ցավակցել, խոստացել խնդիրը արագ պարզել…. բայց դա չի խանգարել Ադրբեջանին երեկ փակել իր դեսպանատունը և հայտարարել, որ գործելու է միայն հյուպատոսական ծառայությունը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, Իսրայելի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ միասին (թեպետ վերջինս առավել զուսպ է պահում իրեն Իրանի հարցում) կոնկրետ գործողությունների փուլ են մտնում: Իրանն ամեն կերպ փորձում է վիժեցնել լարվածությունը:
Կարդացեք նաև
Բայց ինչպես 1980-88թ. իրանա-իրաքյան պատերազմը դարձավ «Պարտադրված պատերազմ», հիմա ականատես ենք լինում նույն բանին: