Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:
Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։
Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ:
Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին