Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգելել են Մոսկվայում գործող հայկական պարախմբի համերգը. մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ. Գագիկ Գինոսյան

Հունվար 30,2023 11:06

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կրկին եկա ասելու, որ այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը: Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ…

Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով, հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և «Նժդեհ» խմբի անդամներին սառեցնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է: Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք «Նժդեհ» պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի, և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի Ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:

Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է…

Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:

Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է, ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:

Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ….

Անմահները հրամայում են, լինել զորեղ, ավելի վճռական, և էլ առավել աննահանջ…

Վայ տկարներին ու ստրկամիտներին…

Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը:

Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով…

Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին, և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ թե ոնց են սարսափում մեր հերոսի անունից, որ միայն նրա անվան համար խառնվում են իրար ու համերգն են արգելում։ Միևնույնն է Նժդեհ անունը դրանից հետո ավելի հնչեղ է դառնալու և խախտելու է ձեր անդորրը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031