Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մասով պետք է շտապել: Սոցիալ-տնտեսական առումով ևս բազմաթիվ խնդիրներ կան և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել. Տիգրան Աբրահամյան

Հունվար 30,2023 10:35

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ:

Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:

Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:

Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:

Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:

Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:

Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց:

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031