Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. իրանագետ

Հունվար 29,2023 23:56

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի խոցում, և նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ։

Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։

Վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։

Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։

Լրատվական ուռճացմսն և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։

Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031