Քաղաքացի Կ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի «Լվա ինքդ» ավտոլվացման կետի մետաղադրամներ ընդունող արկղի դուռը հրելու միջոցով բացելով, արկղի ներսից գողացել է 3400 ՀՀ դրամ։
Քրեական գործն ըստ մեղադրանքի Կ․ Ա․-ի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 2023 թվականի հունվարի 9-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։