Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում միացել է հազարավոր երիտասարդներին աղոթելիս։ Նա կրկնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր կոչը՝ հիշեցնելով, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակ է։
«Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռան այս օրերին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար հանուն մարդկանց բարօրության», – ասել է Ֆրանցիսկոս պապը։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի