Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա և ձեզ միջազգային հանրություն

Հունվար 28,2023 22:30

Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար։

Արամ Մանուկյան

1918թ․ մայիս

Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը։ Եվ այս օրերի ընթացքում էլ չմնաց որևէ հեղինակավոր պետություն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն, միջազգային կառույց՝  ԵՄ, ԵԽ, նույնիսկ ՄԻԵԴ-ի  որոշում, որ չդատապարտի և չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլև անջատում է գազամատակարարումը։

Ահա և ձեզ, այսպես կոչված «միջազգային հանրություն»։ Խոսքս վերաբերում է Հայաստանի չնչին բացառությամբ, բոլոր քաղաքական, հասարակական ուժերին, որոնք իրենց բոլոր հույսերը կապել և այժմ էլ կապում են այդ չարաբաստիկ միջազգային հանրության հետ։ Դեռ 19-րդ դարում  նման, մեղմ ասած, միամիտ հույսերը բացատրելի էին, իսկ ավելի քան 30 տարվա պետություն ունեցող ժողովրդի համար սա ողբերգություն է։ Այո՛, ողբերգություն է, երբ իշխող «քաղաքական» ուժը Արցախից հրաժարվում է՝ այն համարելով թշնամի երկրի մաս, և որի անվտանգությունը կապում Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի անվտանգության հույսը դնում է միջազգային, հատկապես արևմտյան թևի վրա և ծնկաչոք խաղաղություն  աղերսում։

Երբ հերոսական դեմքերով ԱԺԲ-ականները հույսերը կապում են ԱՄՆ-հետ՝ ասելով, որ 8 րոպե է անհրաժեշտ հայոց թշնամիներին ԱՄՆ-ի կողմից սաստելու համար։ Այսօր շատ ռուսական կողմնորոշում ունեցողներ նույնպես դժգոհ են Ռուսաստանի պահվածքից։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք հեռու ենք պետական մտածողությունից և մեր հույսը դնում ենք, կախված կողմնորոշումներից, տարբեր հովանավորների վրա։

Այսօր մեր փրկությունը ոչ թե այդ չարաբաստիկ միջազգային հանրությունն է, այլ միայն ու միայն մենք։ Եթե վճռականություն ունենանք, համախմբվենք, քշենք ազգադավ իշխանությանը, հավատացած եղեք՝ այդ նույն միջազգային հանրությունը հարգանքով կլցվի մեր հանդեպ։ Հաջորդ քայլով արագորեն վերականգնել բանակը՝ ետ բերելով փորձառու հրամանատարներին և ․․․այո՛ բացել Քարվաճառի ճանապարհը։ Հավատացած եղեք, որ նույն միջազգային հանրությունը առավել մեծ հարգանքով մեզ կվերաբերվի և առնվազն ներքուստ կհիանա մեզնով։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Լիովին իրատեսական մտքեր են, սակայն, հարգելի Ավետիք Իշխանյան, միայն հոդվածներ գրելով արդյունքի չենք հասնի: Դուք և Ձեր նման իրատես ու հայրենասեր մարդիկ պետք է միավորվելու ձև գտնեք, կամք դրսևորեք և ստեղծեք Հայրենիքը փրկելու շարժում: Հավատացեք, որ Ձեր շուրջը շատերը կհավաքվեն: Երկրի վիճակը բոլորս ենք տեսնում՝ երկարատև շրջափակված Արցախ, բանակում տեղի ունեցող սարսափելի դեպքեր, երկրի կծկվող սահմաններ, թշնամու օրըստօրե աճող հոխորտանքներ և այդ ֆոնին՝ ներկայիս իշխանության բողոքավոր արտաքին անպտուղ քաղաքականություն: Մարդիկ զգում են, որ ներկա վիճակը կրիտիկական է, բայց բավարարվում են ինտերնետային կայքերը կարդալով և ֆեյսբուքյան գրառումներով: Ասպես ու՞ր կհասնենք:
    Ժողովրդի մեջ շատ կան նախկիններին չսիրողներ, ավելի շատ կան ներկաներին չհանդուրժողներ և կան հուսահատվածներ: Նվիրյալ, խելացի և մաքուր անցյալ ունեցող առաջնորդողների թիմ է պետք, որ ժողովրդի նշված շերտերը նրանց ետևից գնան: Թե չէ՝ ժամանկը գնում է, թշնամին պատրաստվում, իսկ մենք անորոշ սպասում: Բառիս իսկական իմաստով՝ պետք է տեր լինենք մեր երկրին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031