Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Մարմնամարզության եվրոպական միության որոշմամբ սպորտային մարմնամարզության 2027 թվականի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը անցկացվելու է Երեւանում։
Նա շնորհակալություն է հայտնել այդ որոշումը կայացնելու գործում ներդրում ունեցողներին եւ վստահություն հայտնել, որ Հին աշխարհամասի երեւանյան առաջնությունը բոլորի համար կդառնա անմոռանալի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ