Այսօր՝ հունվարի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր աշխատակիցների հետ այցելել է Արարատի N զորամաս։
Հյուրընկալվելով զինվորներին` վարչական շրջանի ղեկավարը մարզասարքեր է նվիրել:
Կարդացեք նաև
Գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացել է պատվոգրի և հուշամեդալի։
Արտակ Հովակիմյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել զինվորներին, որոնք մեր երկրի համար այսքան ծանր իրավիճակում մեծ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց ծառայությունը: