Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզում կղանք ու հող ուտելու մասին երեխայի պատմածները չէին կարող երեւակայության արդյունք լինել. կա փորձաքննության եզրակացություն

Հունվար 28,2023 16:20

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով նախաքննությունը արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակվում է, բայց տուժող կողմի ներկայացուցչի համար տեսանելի որեւէ բան չի արվում:

«Գործով քննիչ է փոխվել, ըստ էության որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Մեզ չեն ծանոթացնում քննչական գործողությունների արձանագրություններին, տիրապետում ենք շատ քիչ տվյալների, նախաքննությունն արդեն մի քանի ամիս է՝ տեղում է: Նույնիսկ դիմել եմ դատախազին՝ պարզելու համար, վերջինս պատասխանել է, որ կատարվում են վարույթային գործողություններ, բայց թե ինչ գործողություններ, դեռեւս պարզ չէ: Մեզ համար դեռևս տեսանելի ոչինչ տեղի չի ունենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշեց, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք է բերվել փորձաքննության եզրակացություն, որով հաստատվել է, որ երեխայի պատմածները չեն կարող երեւակայության արդյունք լինել: Մեր հարցին՝  արդյոք հաստատված համարվում է, որ երեխայի պատմածները հենց մանկապարտեզում են եղել, այլ ոչ թե այլ վայրում, փաստաբանը պատասխանեց. «Երեխան պատմել է կոնկրետ դեպքերն ու իրադարձությունները որտեղ են զարգացել»: Ինեսա Պետրոսյանը բացառում է, որ երեխայի պատմածներն այլ վայրում տեղի ունեցած լինեն:

Մեղադրյալների պաշտպան Ենոք Ազարյանն էլ հեռախոսազանգերին սկսել է չպատասխանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031