Հայոց բանակի 31-րդ տարեդարձի կապակցությամբ Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ քայլերթ դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների։
Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաղբյուրին։ Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ տոնի կապակցությամբ կազմակերպվել է նաև ռազմահայրենասիրական միջոցառում, որը տեղի կունենա Իջևանի մշակույթի տանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ