Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պարտավոր ենք նորից մեկ մարմին դառնալ, վերականգնվել ու կրկին լինել հաղթանակած Բանակ․ Արթուր Վանեցյան

Հունվար 28,2023 13:05

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր մեծ տոնը՝ Բանակի օրը։

Այսօր իրապես մեծ տոն է։ Մենք սա պետք է լավ գիտակցենք։ Բանակը մեր ժողովրդի ծնունդը, ստեղծագործությունն ու ամենաթանկ ձեռքբերումն է։ Բանակը մեր պետության գոյության միակ երաշխավորն է։ Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է։ Եվ հարկ է, որ չնայած բոլոր դժվարություններին, վերջին տարիների բոլոր աղետներին, այսօր ոտքի կանգնենք և սրտանց շնորհավորենք մեր ամենանվիրյալ պաշտպաններին` Բանակի տոնի կապակցությամբ։

Բանակը մենք ենք։ Բանակը մեր եղբայրներն ու զավակներն են։ Բանակը մեր մայրերն ու քույրերն են։ Բոլորս։ Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել։ Ասել, որ դա այդպես չէ։ Ամեն կերպ վարկաբեկել են մեր Բանակը, դավաճանել նրան, փորձել օտարել զավակին իր մորից՝ Բանակը ժողովրդից։ Դրա հետևանքներն էլ շատ չուշացան։ Բայց մենք պարտավոր ենք նորից մեկ մարմին դառնալ։ Վերականգնվել։ Ու կրկին լինել հաղթանակած Բանակ:

Հարգելի հայրենակիցներ, պատվի առեք մեր զինվորներին որտեղ էլ որ հանդիպեք նրանց։ Սիրե՛ք մեր Բանակն ավելի քան ձեր զավակներին։ Գնահատե՛ք մեր Բանակը կյանքից էլ ավելի։ Ամեն մեկդ ձեր տեղում դարձեք զինվոր ու հզոր Բանակ։ Ծառայեք Հայրենիքին ու պաշտպանեք այն ամեն տեսակ սպառնալիքներից։ Ու թող դարեր շարունակ Հունվարի 28-ին հնչեն մեր հաղթանակած Բանակի շեփորների հնչյունները։
Շնորհավոր Բանակի օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031