Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավը ճղճղան չի լինում։ Ծնողները թող իրենց նորմալ պահեն»․ ՔՊ-ական պատգամավոր

Հունվար 28,2023 12:25

«Ծնողները թող իրենց նորմալ պահեն։ Եռաբլուրը մենակ էդ ծնողներինը չի»,-այսօր այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ «Եռաբլուր»-ում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, եւ նրանք թույլ չէին տալիս զոհված զինվորների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին։

«Ծնողները թող նորմալ պահեն․․․ ցավը ճղճղան չի լինում։ Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել»,-ասաց Ասլանյանը։

Նշենք, որ վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են գտնվում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք մտադիր էին այսօր թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի այլ պաշտոնյաների մուտքը «Եռաբլուր»։ Սակայն պանթեոնում եւ դրա հարակից տարածքում վաղ առավոտից  նաեւ մեծ թվով  ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, տեղակայված էին կարմիր բերետավորներ։ Նրանք պահպանում էին Փաշինյանի անվտանգությունը։

Այսօր Ազգային բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031