ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհավո՛ր տոնդ, Հայկակա՛ն բանակ
Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ոորոնք Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ:
Նրանց փա՛ռք ու պատիվ:
Կարդացեք նաև
2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:
Ես վստահ եմ՝ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա: Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի:
Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում, այսօր էլ մեր պաշտպանն է:
Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար: