«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 43-րդ տեղը զբաղեցնող «Դիջիթեյն» ընկերությունը նախորդ տարի վճարել է 5 մլրդ 559 մլն 200 հազար դրամ: Նշենք, որ «Տոտո» ապրանքանիշով հայտնի այս ընկերությունը 2021 թվականին հազար խոշոր հարկատուների ցանկի 52-րդ տեղում է եղել, իսկ պետական բյուջե վճարել է 3 մլրդ 952 մլն 449 հազար դրամ:
Մյուս խոշոր հարկատուն «Կաբարկո» ընկերությունն է՝ «Աջարաբեթ» ապրանքանիշով, եւ զբաղեցնում է հազար խոշորների 30-րդ հորիզոնականը: Այս ընկերության հարկային վճարումները նախորդ տարի կազմել են 7 մլրդ 293 մլն 795 հազար դրամ: Բուքմեյքերական այս ընկերությունը եւս մեկ տարվա ընթացքում զգալի բարձրացրել է հարկերը:
Այս թվերն են գրանցվում այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում