Ես դեմ չեմ, որ երիտասարդները բարձր պաշտոնների նշանակվեն եւ սրընթաց կարիերա անեն: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն նրանցից ամենաշնորհալիների եւ ամենատաղանդավորների հետ:
Ես նաեւ դեմ եմ, երբ մարդու նախկինում արված լուսանկարներն ու գրառումները դառնում են նրա խելքի ու արժանիքների միակ չափման միջոցը: Այո, մարդը կարող է ընկերական միջավայրում լեզու հանել, հիմար մակագրությամբ գուլպաներ հագնել, ծամածռվել ու զվարճանալ եւ դա կարող է պատահաբար նաեւ լուսանկարված լինել: Բայց այդ անլրջությունը չպետք է լինի տվյալ մարդու բուն էությունը եւ նրա վարքն ու բարքը չպետք է ծաղրածուի վարքագիծ լինեն` եթե նա երկիր է ներկայացնելու եւ մարդկանց է ղեկավարելու: Ցավն այն է, որ Վահան Կոստանյանի նշանակումը նշանային է եւ բնութագրում է մեր ողջ պետական ապարատի անլրջությունը, պետական ապարատը հեղինակազրկելու` այս իշխանությունների վարքագիծը: Ցուցադրում է, թե նրանք ինչ անլրջությամբ են վերաբերվում պետությանն ու պետական կառույցներին, իրենց իշխանության ստանձնած պատասխանատվությանը: Եւ ինչպես են հետեւողականորեն վարկաբեկում ու հեղինակազրկում պետական ծառայողի դերն ու նշանակությունը` բարձր պաշտոնների նշանակելով իրենցից ոչինչ չներկայացնող եւ ինքնուրույնաբար ոչնչի չհասած անձանց:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: