Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները. Սերժ Սարգսյան

Հունվար 28,2023 10:19

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար.

Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելիության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:

Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը:

Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:

Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար:

Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:

Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա:

Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:

Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը:

Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև:

Հավերժ փա´ռք նրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031