ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը (դե ֆակտո խմբակցության ղեկավարը, Կոնջորյանի մտերիմը), ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով՝ պետծառայողները ստանում են պարգեւավճար, իրենք եւս դիմել են ԱԺ նախագահին՝ պարգեւավճար ստանալու պահանջով:
Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են պարգեւավճար, որն օրենքով չի հասնում, այլ միայն պետծառայողներին է հասանելի՝ որպես պրոֆեսիոնալների: Օգնականները, սակայն, որ օրերով աշխատանքի չեն ներկայանում, ուզում են բարձր աշխատավարձ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգեւավճար տալ պատգամավորների օգնականներին, եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել ստորագրահավաքին:
Այս առիթով դիմեցինք ԱԺ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։