Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կողմերի մարտավարությունը հստակ է

Հունվար 28,2023 10:00

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումը ցույց տվեց միջազգային եւ հայաստանյան ուժերի վերաբերմունքը մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Նախ՝ արժանին մատուցենք հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին, թեեւ նրանք չհասան մեզ համար, թերեւս, ամենացանկալի ելքին՝ միջանցքը բացելու կոչ պարունակող բանաձեւին: Բայց բոլոր դեպքերում մեր պատվիրակների ելույթները  դիպուկ էին եւ բովանդակալից: Վստահ եմ, որ կուլուարներում նրանց աշխատանքը նույնպես արդյունավետ էր:

Հատկանշական է, թե ինչպիսի մարտավարություն էր ընտրել ադրբեջանական պատվիրակությունը: Այդ երկիրը ներկայացնող պատգամավորները ձգտում էին շեղել ԵԽԽՎ-ի ուշադրությունը բուն շրջափակումից դեպի ռուս-ուկրաինական պատերազմ ու եվրոպացիների սրտին հոգեհարազատ հակառուսական թեման: Նրանք, ըստ էության, կրկնում էին Հայաստանի իշխանությունների «արեւմտամետ» կողմնակիցների թեզն այն մասին, որ միջանցքը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը: Այդ մարտավարության շրջանակներում հեշտությամբ տեղավորվում է Ռուբեն Վարդանյանի թեման, որտեղ գլխավոր թեզերն են, թե իբր Վարդանյանին Պուտինն է ուղարկել (ինչին նույնպես հավատում են ՀՀ իշխանությունների կողմնակիցները), եւ առանց նրա Արցախում խաղաղություն կհաստատվի: Բնական է, որ եթե կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք պարտվել ենք, եկեք հանձնվենք», եւ կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք չենք պարտվել, եկեք չհանձնվենք», ապա հակառակորդների եւ նրանց աջակցողների նպատակը պետք է լինի երկրորդ խմբին վարկաբեկելը:

Ուկրաինայի պատվիրակները ԵԽԽՎ-ում, ինչպես նաեւ պաշտոնական Կիեւը, նույնպես պաշտպանում են ադրբեջանա-թուրքական տեսակետը: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, օրինակ, վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետեւանքները չափազանցված են: Բայց չեմ ուզում մեղադրել ուկրաինացիներին. նրանք կյանքի-մահու պայքար են մղում իրենց տարածքը զավթած, իրենց քաղաքներում ամեն օր խաղաղ բնակիչներ սպանող ռուսական բանակի դեմ: Բնական է, որ այն, ինչն, իրենց կարծիքով, կարող է վնաս տալ Ռուսաստանին, օգտակար է իրենց երկրի համար:

Պետք է ոչ թե նեղանալ որեւէ մեկից, այլ պարզապես գործել նման ոճով. օգտագործել այն, ինչ մեզ համար ձեռնտու է եւ մերժել բոլոր վնասակար նախաձեռնությունները: Անկախ էմոցիաներից եւ կողմնորոշումներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    «…կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք պարտվել ենք, եկեք հանձնվենք», եւ կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք չենք պարտվել, եկեք չհանձնվենք»…»
    «Բոլորն էլ ստում են և չեն կարմրում»: Պատրաստվեք փողոցային մարտերին:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Կարմրելը եւ հանձնվել/չհանձնվելը դնենք մի կողմ (դրանք բարոյականության ու ինտենցիոնալ վերլուծության ոլորտից են, այլ ոչ թե տրամաբանական կատեգորիաներ): Փորձենք միայն հասկանալ, թե ինչպես կարող են բոլորը ստել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր չէ միաժամանակ եւ պարտվել, եւ չպարտվել, եւ հետեւաբար՝ բոլորը չեն կարող ստել. ստում է կամ մեկը, կամ մյուսը…

      Սա ակնհայտ է, եթե իհարկե ցանկություն կա ապահովել մտքի հետեւողականությունը դասական տրամաբանության շրջանակներում: Իսկ եթե չկա, ապա կարելի շատ հանգիստ թքել երրորդի բացառման օրենքի վրա ու ընկնել ինտուիցիոնիստական կամ մոդալ տրամաբանության հորձանուտները: Բայց այս դեպքում պետք է գոնե նկարագրել մոդալության նոր հարաբերություններ եւ ցուցադրել կապը «պարտության» հասկացության հետ…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց չեմ ուզում մեղադրել ուկրաինացիներին. նրանք կյանքի-մահու պայքար են մղում իրենց տարածքը զավթած, իրենց քաղաքներում ամեն օր խաղաղ բնակիչներ սպանող ռուսական բանակի դեմ:”

    Նույն տրամաբանությամբ կարելի է շատ հանգիստ ողջունել ադրբեջանցիներին. նրանք պայքար են մղում իրենց տարածքը զավթած «ագրեսոր» հայերի դեմ, իրենց քաղաքներից խաղաղ բնակիչներին վտարած հայկական բանակի դեմ: Ինչը եւ հաճույքով անում են թրքահպատակ ուսապարկերը: Նրանք, իհաեկե, թքած ունեն այն ակնհայտ փաստի վրա, որ իրական եւ ցեղասպանները ագրեսորները Ուկրաինան ու Ադրբեջանն են, որ մեր Արցախը ըստ էության նույն Ղրիմն է ու Դոնբասը: Եւ փոխանակ սովորելու ու դասեր քաղելու այս ամենից՝ որոշ հայեր արցունք են թափում «խեղճ» ուկրաինացիների համար, բարբաջում են ինչ-որ «ագրեսիայի» մասին՝ մոռանալով, որ նրանք ամեն ինչով միշտ օգնել են Ադրբեջանին, որ հենց ուկրաինացի վարձկաններն ու դիպուկահարներն են սպանել հայերին, որ բոլորովին վերջերս Ուկրաինայի խոշոր քաղաքներում ադրբեջանի «հաղթանակը» տոնող գովազդներն էին ծածանվում…

    “Բնական է, որ այն, ինչն, իրենց կարծիքով, կարող է վնաս տալ Ռուսաստանին, օգտակար է իրենց երկրի համար:”

    Այո, օգտակար է իրենց երկրի համար եւ չափազանց վնասակար մեր երկրի համար: Հատուկ Խզմալչուկների եւ նիկոլաբեւեռածռական թրքամետ զանգվածի համար նորից եմ կրկնում. փորձելով վնաս տալ Ռուսաստանին՝ վնաս եք տալու միմիայն Հայաստանին…

  3. Լավատես says:

    Томас Даннинг:
    “Капитал … избегает шума и брани и отличается боязливой натурой. Это правда, но это ещё не вся правда. Капитал боится отсутствия прибыли или слишком маленькой прибыли, как природа боится пустоты. Но раз имеется в наличии достаточная прибыль, капитал становится смелым. Обеспечьте 10 процентов, и капитал согласен на всякое применение, при 20 процентах он становится оживлённым, при 50 процентах положительно готов сломать себе голову, при 100 процентах он попирает все человеческие законы, при 300 процентах нет такого преступления, на которое он не рискнул бы, хотя бы под страхом виселицы. Если шум и брань приносят прибыль, капитал станет способствовать тому и другому. Доказательство: контрабанда и торговля рабами.”

  4. Լավատես says:

    Պետությունը պետք է ազգայնացնի բոլոր այն եկամուտները, որոնք բարձր են ինչ որ տոկոսից, հակառակ դեպքում կունենանք պետական հանցագործություն: Հակամենաշնորհային պետական կառույցը ազգայնացված եկամուտները պետք է ծախսի մրցակից մասնավոր ֆիրմաներ նախապատրաստելու վրա, նրանց գլխին որպես ուսուցիչ կարգելով բարձր եկամտաբեր մասնավոր ֆիրմաներին: Արդյունավետ տնտեսությունը նույնքան գոյաբանական արժեք է, ինչ արդյունավետ բանակը, որովհետեւ տնտեսությունը բանակի թիկունքն է, վատ թիկունքով լավ բանակ չես կառուցի: Ազգ բանակ նշանակում է նաեւ ազգային տնտեսություն բանակ: Ընդհանուր առմամբ պետք է ունենանք երեք բանակ՝ ռազմական, տնտեսական եւ քաղաքական՝ վերջինս կառավարում է ռազմականն ու տնտեսական բանակների ներդաշնակ գործունեությունը:

  5. Blog_H says:

    Ես անկեղծօրէն, չկարողացայ կարդալ այս յօդուածի filigrane-ը.. Եւ հետեւաբար, խորքային հիմնական հակասութիւն մը կը տեսնեմ այս սիւնակին մէջ:

    Անցեալ մի քանի խմբագրականներում, ներկայացուեցաւ այն տեսութիւնը որ ՀՀ այժմու վարչակարգը ոչ միայն խորապէս սխալ բաներ է անում, այլ՝ դիտմամբ է այդպէս անում, գիտակցաբար, աղէտալի յատուկ ծրագիր է գործադրում: (Տեսակէտ մը, ի դէպ, որ ես տակաւին դժուարութիւն ունիմ ընդունելու: )

    Ինչպէ՞ս համադրել այդ տեսակէտը, վերեւի առաջին պարբերութեան չափազանց բարեացակամ, հմայուած գովասանքներուն հետ… Մինչեւ իսկ այն bonus ենթադրութամբ, որ բեմին ետեւը իսկ սոսկալի արդիւնաբեր աշխատանքներ տարուել են:

    Պէտք է արդեօք հասկանամ, թէ այս մօտեցումը հիմնուած է այն յոյսին վրայ, որ Փաշինյանին տեղը գոնէ ուրիշ ՔՊակա՞ն մը կը տեղաւորեն… Արդեօք այդ խանդավառ ջահե՞լը, որ այդքան հոյակապ բաներ կարատել է ԵԽԽՎում… Այդ նոյն ատեանում ուր այդ անձը, պաշտօնապէս Հայաստանի անունով՝ Ռուսաստանի դէմ քուէարկած էր… Սխալ կոճակը սեղմելով անշուշտ:

    Հա, լաւ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031