Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր ու այնպիսի տպավորություն էր, որ վերջին նախազգուշացումն է». Վիգեն Հակոբյան

Հունվար 27,2023 23:44

Այսօր «Այսօրվա եւ վաղվա Հայաստանը. ինչ ունենք եւ ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ խոսելով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մասին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ մենք մենակ մուննաթ ենք գալիս ուրիշների վրա, դրա համար չենք կարողանում մեր անվտանգային համակարգը կարգի բերել: Ըստ նրա, ԵՄ առաքելություն Հայաստան հրավիրելով՝ դատարկ տեղը մեր հարաբերությունները փչացնելու ենք Իրանի հետ:

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն ասաց. «Պատկերացրեք, Ադրբեջանը հարձակվում է, Ռուսաստանը ձեռքերը լվանում է, ասում է՝ ձեր դաշնակիցը Եվրոպան է, թող Եվրոպան էլ ձեզ օգնի, ի՞նչ է լինելու՝ ուղիղ այն, ինչ հիմա լինում է Ուկրաինայում, մենք շարունակելու ենք տարածքներ կորցնել: Երկու երկիր զինված ուժով որոշակի չափով հիմա հակազդում են Ադրբեջանին՝ Իրանը եւ ՌԴ-ն: Գուցե դա այն չափով չի, ինչ մենք կուզեինք, բայց հակազդում են: Հիմա դուք նրանց չեզոքացնում եք, ասում եք՝ լավը չեք դուք, դուք մեզ պետք չեք, թողեք գնացեք, մենք կբերենք ԵՄ դիտորդներին, մեզ կօգնեն: Ուկրաինայից լա՞վն եք դուք, դրանից ավելի՞ եք ստանալու»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր ու այնպիսի տպավորություն էր, որ վերջին նախազգուշացումն է. «Բոլորն ըմբռնեցին իրավիճակի լրջությունը ու պատահական չէ,որ կոլեկտիվ Արեւմուտքի անունից պատասխան տվեց ԱՄՆ պետդեպարտամենտը: Հայտարարեց, որ մենք խաղաղապահների հետ գործ չունենք, քանի որ 2020-ին, երբ որոշում ընդունվում էր, թե ով է լինելու տարածաշրջանում, մենք չկայինք, բայց մնացած հարցերում մենք շարունակելու ենք աշխատել, այսինքն, ՌԴ-ից եկած այդ մարտահրավերը ԱՄՆ-ն ընդունեց, ասեց՝ դա շարունակվելու է, առայժմ խաղաղապահների հետ մենք գործ չունենք, բայց Հայաստանի տարածքը դառնում է գեոքաղաքական մարտերի տարածք: Այն, որ խոսում էին՝ Հայաստանը վերածվելու է Սիրիայի, դա շատ մոտ է իրականության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nonna says:

    Բոլոր բանախոսների ելույթները հստակ հակաեվրոպական ու պրոռուսական թեզեր են ներկայացնում ու ոչ մի քննադատության չեն դիմանում։ Պարոնայք մենք ՀԱՊԿ-ի անդամ լինելով օկուպացիաի տակ ենո ու Ռուսաստանը մատը մատին ոչ միայն չտվեց, այլ ամբեղջ աշխարհում միակ երկիրն է որտեղ արցախի կյանքի ճանապարհը բացելու համար ցույցի կազմակերպիչ հայերը ձերբակալվել են և դատապարտվել։ Դուք ինչի մասին եք խոսում։ Արման Աբովյանը ասում է հակաիրանական․․․․ իսկ Իրանը ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ մատը մատին չտվեց, ավելին առաջինը այցելեց ԱԳՆ մակարդակով Ադրբեջան և շնորհավորեց Ադրբեջանի ազատագրված հողերի առթիվ։ Հիմա դուք ինչի մասին եք այդքան ժրաջան խոսում, ինչ ֆեյք թիրախներ եք խոցում, ինչ ֆեյք դատողություններ եք անամոթաբար փաթաթում հասարակությանը։ Ով չգիտի որ սեպտեմբերյան ագրեսիան կանգնեց ԱՄՆ միջամտությունից հետո, իսկ ռուսները դրանից նույնիսկ դժգոհ մնացին, ինչքան կարելի է այսն 5-րդ շարասյան լոյալ մարտիկներ մնալ ու առաջ տանել բացահայտ կեղծ ու ապազգային թեզեր։ Աբովյանը խոսում է Եվրոպայի ու Ադրբեջանի գազային գործարքի մասին, կուրորեն շրջանցելով ռուսասատան-Ադրբեջան գազային ու նավթային գործարքը, միլիարդավոր դոլարների Ադրբեջանա-Ռուսական գործարքները․․․ իսկ Չալաբյանը ասում է պատկերացրեք Ադրբեջանը հարձակվի ու ռուսները չխառնվեն․․․ իսկ մեզ բարդ չի դա պատկերացնելը, մենք սեպտմեբերին դա արդեն տեսանք։ Ամոթ է պարոնայք, դուք այլընտանք չեք դուք Գրիբոյեդովյան ակումբի շարունակությունն եք ընդամենը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031