Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակից բարեհաջող խուսափեց եւ դառավ փոխարտգործնախարար, որ Արարատ Միրզոյանից պոկ չգա». Կիվիրյանը՝ Վահան Կոստանյանի մասին

Հունվար 27,2023 21:25

Այսօր «Այսօրվա եւ վաղվա Հայաստանը. ինչ ունենք եւ ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ քայլ առ քայլ այս իշխանությունները երկիրը վերածել են օբյեկտի. «Հայաստանում քաղաքական գործընթացները թելադրում են ոչ թե գերտերությունները, այլ՝ Բաքուն: ՀՀ-ում ոչ միայն չկա պատասխանատու իշխանություն, այլ նաեւ չկա ընդդիմություն: Ինչպիսին իշխանությունն է, այնպիսինն էլ լինում է ընդդիմությունը, իրար լրացնում են: Պետք է այդ շղթայից դուրս գալ»:

Լուծումը, ըստ նրա, հետեւյալն է, պետք է գաղափարակից մարդիկ հավաքվեն, կարողանան իշխանություն փոխել:

Ըստ Կիվիրյանի, ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները նոր նշանակում են անում, տեսնում են, որ իրականությունից կտրված մեկին են պաշտոն տվել՝ իրենց հավատարմությամբ աչքի ընկածի․ «Օրինակ, երեկվա նշանակումը. Փոխարտգործնախարար նշանակվում է մի երիտասարդ, որը միմիայն հասարակությանը հայտնի է նրանով, որ տարիներ առաջ հայտարարեց, որ ինքը զբաղվում է գիտությամբ, դրա համար պետք է բանակ չգնա: Անցան տարիներ, ոչ մեկս չտեսանք իր գիտական որեւէ հոդված, բայց բանակից բարեհաջող խուսափեց եւ դառավ փոխարտգործնախարար՝ միմիայն նրա համար, որ Արարատ Միրզոյանից պոկ չգա: Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը այդ տրամաբանության մեջ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031