Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կիսաեզրափակչի Խաչանով-Ստեֆանոս Ցիցիպաս դիմակայությունն ավարտվեց հույն թենիսիստի հաղթանակով 7։6, 6։4, 6։7,6։3:
Կարեն Խաչանովը Մելբուռնում ունեցած մրցելույթներով վաստակեց 25 մլն․ ռուբլի։
Կրած պարտությունից հետո Խաչանովը հայտարարել է․ «Ես մրցաշարը լքում եմ բարձր պահած գլխով։ Միշտ հարկավոր է պարտությունից դասեր քաղել, դրանք ընդունել որպես օգտակար փորձ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ