Մոսկվայում հրաշալի հայկական ռեստորաններ շատ կան, եթե Լին Թրեյսին ցանկանում է թարմացնել իր հիշողությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` ի պատասխան նկատառման, որ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին աշխատել է Հայաստանում և հետխորհրդային տարածությունում:
«Ես գիտեմ, որ Մոսկվայում հրաշալի, համեղ հայկական ռեստորաններ շատ կան, եթե նա կարոտում է, կարող է իր հիշողություններն այնտեղ թարմացնել»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ